Logo

Աղբյուր. Բայրամյանն ու «Ռոստովը» նոր պայմանագիր կստորագրեն

14:55 / 29.06.2025Ֆուտբոլ
null

Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ու ռուսական «Ռոստովը» մոտ են նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է РБ Спорт-ը:

Ամենայն հավանականությամբ, կողմերը մեկ տարվա պայմանագիր կստորագրեն` ևս մեկ մրցաշրջանով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ:

Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից, թիմի կազմում անցկացրել է 246 խաղ, խփել 11 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։ 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ