Logo

Աղբյուր. Բեռնարդու Սիլվան դիտարկում է «Ման. Սիթիից» հեռանալու տարբերակը

19:56 / 28.09.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» ավագ Բեռնարդու Սիլվան դիտարկում է հաջորդ ամռանն ակումբից հեռանալու տարբերակը, հայտնում է talkSPORT-ը։

31-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են սաուդյան «Ալ Ահլին» ու «Ալ Քադիսիան», որոնք պատրաստ են առաջարկել նրան 4 տարվա պայմանագիր։

Սիլվայի կարիերայի շարունակության տարբերակներից է նաև «Ալ Նասրը», որը, սակայն, ավելի շատ կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշին ձեռք բերելու ուղղությամբ։

Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» է 2017թ. հուլիսից, 414 խաղում գրանցել է 72 գոլ ու 74 ասիստ։ Նրա ու ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026թ. հուլիսին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ