Logo

Աղբյուր. Բոնիֆեյսը ձախողել է բուժզննումը, «Միլանը» կարող է հրաժարվել գործարքից

16:55 / 23.08.2025Ֆուտբոլ
null

«Միլանը» կարող է հրաժարվել «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսի տրանսֆերից, սոցցանցերում գրում է լրագրող Պատրիկ Բերգերը։

Նիգերիացի ֆուտբոլիստը ձախողել է իտալական ակումբի համար բուժզննումը։ «Ռոսոներին» հարձակվողի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի օգոստոսի 23-ին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել էր, որ «Միլանը» տրանսֆերային իրավունքի գնման հնարավորությամբ կվարձակալի Բոնիֆեյսին։ Գործարքը կարժենա ընդհանուր 30 միլիոն եվրո։

24-ամյա ֆուտբոլիստը «Բայերում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 61 խաղում 32 գոլ է խփել, կատարել 12 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ