Logo

Աղբյուր. Չանչարևիչը կմիանա Հայաստանի հավաքականին, Օզբիլիսը նախնական հայտացուցակում է

16:12 / 29.05.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, ամենայն հավանականությամբ, հունիսին նախատեսված Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերից առաջ կմիանա Հայաստանի ազգային հավաքականին:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ընդգրկված է Ալեքսանդր Պետրակովի նախնական հայտացուցակում, բայց դեռ պարզ չէ՝ կմիանա հավաքականին, թե՝ ոչ: Այս մասին հայտնում է «Վիվառո Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

33-ամյա Չանչարևիչը 2018 թվականի փետրվարից պաշտպանում է «Ալաշկերտի» դարպասը: 33-ամյա Օզբիլիսը Հայաստանի ազգային թիմում նորամուտը նշել էր 2012 թվականի փետրվարին: Կիսապաշտպանը հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 41 հանդիպում, դարձել 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին Քարդիֆում կհյուրընկալվի Ուելսի թիմին, իսկ երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիային:

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ