Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը համաձայնության են հասել, հաղորդում է լրագրող Քրիստիան Ֆալկը:
Այժմ եվրոպական գրանդերի միջև բանակցություններ են ընթանում: Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է վարձավճարով ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին, իսկ անգլիական գրանդը պատրաստ է նվազեցնել իր գումարային պահանջը: «Չելսիի» նախնական պահանջը եղել էր 80 միլիոն ֆունտ:
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Չելսին» իսպանական «Վիլյառեալից» էր ձեռք բերել հարձակվողի տրանսֆերային իրավունքը: Նախորդ մրցաշրջանում Ջեքսոնը մասնակցել էր 34 խաղի, խփել 13 գոլ և կատարել 5 ասիստ` նվաճելով երկու տիտղոս:
Նոր մրցաշրջանում սենեգալցին խաղի դեռևս չի մասնակցել:
✅ Breaking: Bayern and Nicolas Jackson (24) have an Agreement
— Christian Falk (@cfbayern) August 25, 2025
❇️ Now negotations with Chelsea
❇️ Bayern want a loan-deal@BILD_Sport @altobelli13 pic.twitter.com/E7nbQELRDt


