Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա, հաղորդում է Sportskeeda-ն:
Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար. այդքան չեչենը ստացել էր նախորդ տարվա հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։
Դյու Պլեսին միջին քաշային կարգի տիտղոսը պաշտպանելու դեպքում մոտ 3 միլիոն դոլար կստանա: Դրիկուսը նույնքան գումար էր ստացել այս տարվա փետրվարին ամերիկացի Շոն Սթրիքլենդին հաղթելու համար։


