Բրազիլացի լեգենդար պաշտպան Դանի Ալվեսը կարող է վերսկսել կարիերան ու հանդես գալ Ռուսաստանում, գրում է Mash на спорте-ն։
41-ամյա ֆուտբոլիստը բանակցում է Մեդիա լիգան ներկայացնող թոփ ակումբներից մեկի հետ։ Կողմերը շարունակելու են բանակցել մայիսի 9-ից հետո։
Մեդիա լիգայի ղեկավարները նույնպես շահագրգռված են գործարքով, քանի որ ցանկանում են ռուսական ֆուտբոլի հանդեպ ուշադրությունը մեծացնել։
Լիգայի ղեկավար Նիկոլայ Օսիպովը հաստատել է, որ բանակցել են Իսպանիայի Լա լիգայի նախկին աստղի հետ, սակայն նա չի նշել Ալվեսի անունը։
Ալվեսը կարիերան ավարտել է 2023 թ. հունվարին։ Նրա վերջին ակումբը եղել է մեքսիկական «Պումասը»։ Եզրային պաշտպանը նախկինում հանդես է եկել նաև «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Յուվենտուսում», «Սևիլիայում» և այլ ակումբներում։