Logo

Աղբյուր. Դովբիկը մոտ է Իսպանիա վերադառնալուն

18:45 / 25.08.2025Ֆուտբոլ
null

«Ռոմայի» հարձակվող Արտյոմ Դովբիկը մոտ է կարիերան «Վիլյառեալում» շարունակելուն, հաղորդում է լրագրող Սաշա Տավոլյերին։

Ակումբները բանակցում են ուկրաինացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում. «Դեղին սուզանավն» ուզում է տրանսֆերային իրավունքի գնման հնարավորությամբ վարձակալել նրան։

Համաձայնության հասնելու դեպքում «Վիլյառեալն» ամբողջությամբ կվճարի 28-ամյա հարձակվողի աշխատավարձը։

Դովբիկը կողմ է կարիերայի շարունակության այդ տարբերակին։ «Ռոման» այժմ փորձում է նոր հարձակվող ձեռք բերել, ինչից հետո թույլ կտա Դովբիկին հեռանալ։

Ուկրաինացին 2023/24 մրցաշրջանում իսպանական ակումբներից հանդես է եկել «Ժիրոնայում» և 24 գոլով դարձել է Լա լիգայի գլխավոր ռմբարկու։ Նա «Ռոմայում» է 2024թ. օգոստոսից, 46 խաղում գրանցել է 17 գոլ ու 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ