Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Record-ը։
27-ամյա ֆուտբոլիստը մերժել է մանկունիական գրանդին ու հրաժարվել ակումբի կազմը համալրելուց։
Շվեդ հարձակվողի գործակալները «Ման. Յունայթեդին» հայտնել են, որ նա չի դիտարկում կարիերայի շարունակության այդ տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, Դյոկերեշի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»։