«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Էդերսոնն իր նոր գործակալ, լեգենդար դարպասապահ Ժուլիո Սեզարի հետ այժմ ուսումնասիրում է կարիերայի շարունակության տարբերակները. ամենահավանականը Սաուդյան Սարաբիան ներկայացնող որևէ ակումբ տեղափոխվելն է։
«Մանչեսթեր Սիթին» Էդերսոնին փոխարինելու գլխավոր թեկնածու համարում է «Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Դիոգու Կոշտային։
31-ամյա Էդերսոնն անգլիական գրանդում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, 365 խաղից 164-ում դարպասն անառիկ է պահել։


