Logo

Աղբյուր. Եղիշե Մելիքյանը մեծ հավանականությամբ կգլխավորի Հայաստանի հավաքականը

16:24 / 01.08.2025Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն առաջիկա օրերին կհեռանա «Փյունիկից» և մեծ հավանականությամբ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ Եղիշե Մելիքյանն առաջիկա օրերին կհեռանա «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից և մեծ հավանականությամբ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Նախքան «Դյորի» հետ պատասխան խաղը Մելիքյանը հանդիպում և քննարկումներ է ունեցել ՀՖՖ ղեկավարության հետ: 

«Փյունիկի» նոր գլխավոր մարզչի հավանական թեկնածու է Վարդան Մինասյանը, որը թիմի ներկայիս կազմի շատ խաղացողների հետ նախկինում աշխատել է «Արարատ-Արմենիայում»»,- գրել է Մելիքսեթյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ