Logo

Աղբյուր. Էնդրիկի տեղափոխությունն իսպանական ակումբ չի կայացել

10:43 / 05.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը մոտ է եղել վարձավճարով «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն, բայց գործարքը վերջին պահին չի կայացել, հայտնում է լրագրող Արանչա Ռոդրիգեսը:

Տեղափոխության խափանման պատճառը ֆուտբոլիստի վնասվածքն է, որի պատճառով նա խաղադաշտ դուրս չի եկել մայիսի 18-ից հետո: Էնդրիկը վերջին անգամ մասնակցել է «Սևիլիայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի նախավերջին տուրի հանդիպմանը:

19-ամյա բրազիլացին «Արքայական ակումբում» մասնակցել է 37 հանդիպման և խփել 7 գոլ: Էնդրիկի պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ