Logo

Աղբյուր․ Եվրոպայի չեմպիոնը հանդես կգա Ռուսաստանի Մեդիալիգայում

15:54 / 10.09.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Նանին կխաղա ռուսական Մեդիալիգայի «Ալֆա-Բանկ» թիմում, տեղեկացնում է Championat-ը։

2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը սիրողական լիգայում նորամուտը կնշի սեպտեմբերի 14-ին։ Նրա առաջին հանդիպումը «Ալֆա-Բանկի» կազմում կլինի Մեդիալիգայի չեմպիոն «Ամկալի» դեմ։

Նանին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2024 թվականին։ Պորտուգալացին մեկ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 4 անգամ էլ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ