Logo

Աղբյուր. Ֆելիքսը կարող է կարիերան շարունակել Բրազիլիայում

22:47 / 07.05.2025Ֆուտբոլ
null

Բրազիլական «Ֆլամենգոն» հետաքրքրված է «Չելսիի» վինգեր Ժոաու Ֆելիքսի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Պորտուգալացի ֆուտբոլիստն այս տարվա փետրվարից վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», սակայն «Ռոսոներին» դժգոհ է նրա խաղից, ու նա մրցաշրջանի ավարտին կվերադառնա «Չելսի»։

Այդուհանդերձ, լոնդոնյան գրանդում նույնպես այլևս հույսեր չեն կապում եզրայինի հետ։ 25-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Չելսիից»։

Ֆելիքսն այժմ իր գործակալների հետ ուսումնասիրում է շուկան և կարիերայի շարունակության տարբերակներ փնտրում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ