Logo

Աղբյուր. «Գալաթասարայը» հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

13:28 / 16.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է «Գալաթասարայի» ուշադրության կենտրոնում, գրում է Ajansspor-ը:

Թուրքական ակումբը երկար ժամանակ ուսումնասիրում է Սպերցյանի ելույթները, իսկ թիմի գլխավոր մարզիչ Օքան Բուրուքը հայ խաղացողի տաղանդի երկրպագու է: Ստամբուլը ներկայացնող ակումբը պատրաստվում է հունվարին պաշտոնական առաջարկ կատարել «Կրասնոդարին»՝ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը գնելու համար: 

Սպերցյանի պայմանագրի ժամկետը «Կրասնոդարի» հետ կսպառվի 2026 թվականի ամռանը: 25-ամյա կիսապաշտպանը 2025/26 մրցաշրջանի 16 խաղում խփել է 5 գոլ, կատարել 10 ասիստ:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ