Logo

Աղբյուր. Գրեգորիուն ծանր վնասվածք է ստացել. «Նոան» նոր հարձակվող կունենա

00:20 / 31.07.2025Ֆուտբոլ
null

«Նոայի» հարձակվող Գոնսալու Գրեգորիուն ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել ու երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Հայաստանի չեմպիոնի կազմը կհամալրի բոսնիական «Զրինսկիի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։

27-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «Նոայի» համար և թիմի հետ եղել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում` «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպմանը։ Նա ակումբի հետ նույն չվերթով կվերադառնա Երևան։

Բոսնիացի հարձակվողը «Զրինսկիում» էր 2024թ. փետրվարից, նախորդ մրցաշրջանում 37 խաղում 16 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։ Նախկինում նա հանդես է եկել նաև սլովենական «Կոպերում», «Մուրայում», «Մարիբորում», բոսնիական «Սարաևոյում», ԳՈՇԿ-ում, «Բրատստվոյում» ու Մախաչկալայի «Դինամոյում» (Ռուսաստան)։

Transfermarkt-ը Մուլահուսեյնովիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո։

Կարդացեք նաև` 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ