Logo

Աղբյուր․ Հայաստանի հավաքականի ևս մեկ դարպասապահ կխաղա «Փյունիկում»

16:33 / 16.12.2022• Հայկական ֆուտբոլ
null

Երևանի ԲԿՄԱ-ի դարպասապահ Հենրի Ավագյանը կարիերան կշարունակի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկի» կազմում։

Ֆուտբոլային ինսայդեր, «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը սոցցանցերում հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի 26-ամյա դարպասապահը պայմանագիր է կնքել երևանյան ակումբի հետ։

Հենրի Ավագյանն այս մրցաշրջանից առաջ էր միացել ԲԿՄԱ-ին, որի կազմում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման, բաց թողել 22 գոլ ու 3 խաղերում անառիկ պահել դարպասը։ Նախկինում նա խաղացել է նաև «Նորավանքում», Չարենցավանի «Վանում», «Ալաշկերտում», «Ուրարտուում» և «Միկայում»։

Հիշեցնենք, որ «Փյունիկում» են խաղում նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահներ Դավիթ Յուրչենկոն ու Ստանիսլավ Բուչնևը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ