«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆերան Տորեսը մարզական կարիերան կշարունակի «Բարսելոնայում»՝ հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 27-ին կատալոնական ակումբը պաշտոնապես կհաստատի գործարքը, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 28-ին, ֆուտբոլիստը կներկայացվի որպես «Բարսելոնայի» խաղացող:
Նշվում է, որ այս պահին աշխատանքներ են ընթանում՝ Տորեսի շնորհանդեսն ինչպես հարկն է կազմակերպելու համար:
Կատալոնական ակումբը տրանսֆերի համար կվճարի 55 մլն եվրո: Եվս 10 միլիոն եվրո նախատեսված է հավելավճարի տեսքով: