Logo

Ինչ է ասել Լուկա Մոդրիչը Վիտինյային

13:50 / 11.07.2025Ֆուտբոլ
null

Լուկա Մոդրիչը ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի խաղից (0-4) հետո ֆրանսիական ակումբի կիսապաշտպան Վիտինյային խորհուրդ է տվել տեղափոխվել «Արքայական ակումբ», հաղորդում է Defensa Central-ը:

Խաղից հետո Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը գովեստի խոսքեր է ասել Վիտինյային, շեշտել, որ նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից է և հրաշալի մրցաշրջան է անցկացնում:

Դրանից բացի, Լուկան պորտուգալացուն ասել է. «Եթե մի օր պայմանագիր կնքես «Ռեալի» հետ, ես ուրախ կլինեմ»:

Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ» խաղը վերջինն էր Լուկա Մոդրիչի համար «Արքայական ակումբի» մարզաշապիկով: 39-ամյա Լուկա Մոդրիչն իսպանական գրանդում էր 2012 թվականից: Նա 13 տարվա ընթացքում «Ռեալի» կազմում 597 խաղում խփեց 43 գոլ, կատարեց 95 գոլային փոխանցում, նվաճեց 28 տիտղոս:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ