Պատրիկ Պապյանը գլխավորել է Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Վեստ Արմենիան», հայտնում է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Պապյանն աշխատել է Երևանի «Փյունիկում», ռուսական «Վիստայում» ու «Արմավիրում»։ Մարզիչի նախորդ աշխատավայրն «Ալաշկերտն» էր, որտեղ ընդգրկված է եղել Վահե Գևորգյանի մարզչական շտաբում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում «Վեստ Արմենիան» 36 խաղում վաստակել էր 37 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը:



