Logo

Աղբյուր. Հայտնի մրցավարը կսպասարկի Հայաստան - Պորտուգալիա խաղը

12:10 / 02.09.2025Ֆուտբոլ
null

Անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը կսպասարկի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Անգլիացու գլխավորած մրցավարական անձնակազմը 2025թ. մարտին սպասարկել էր նաև Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան հանդիպումը:

46-ամյա Էնթոնի Թեյլորն ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի 1, Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ 3 խաղ:

Եղիշե Մելիքյանի գլխավորած Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում սեպտեմբերի 6-ին կմրցի Պորտուգալիայի, իսկ սեպտեմբերի 9-ին` Իռլանդիայի հավաքականների դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ