Logo

Աղբյուր. Հենրի Ավագյանն առաջարկներ ունի Կոսովոյից և Հայաստանից, Մարիուս Նուբիսին կտեղափոխվի «Փյունիկ»

22:54 / 30.06.2025• Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը կարիերան շարունակելու տարբերակներ ունի Կոսովոյում և Հայաստանում, հաղորդում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

29-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են Կոսովոն ներկայացնող «Բալկանի» և «Գյիլանի» ակումբները, սակայն նա չի ցանկանում տեղափոխվել այդ երկիր: Ավագյանն առաջարկ ունի նաև հայկական ակումբներից մեկից, մեծ են շանսերը, որ կընդունի հայկական ակումբի առաջարկը:

Ավելի վաղ Մելիքսեթյանը գրել էր, որ Ավագյանը չի ցանկանում ելույթները շարունակել Fastex Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայում»:

«Արարատ-Արմենիայից» հեռացած կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին էլ կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում»: 

Ինսայդերի տեղեկություններով` Նուբիսին նախքան «Արարատ-Արմենիայից» հեռանալը ցանկացել է ամսական 25 հազար դոլար աշխատավարձ: Նա «Փյունիկում» ստանալու է 18 հազար դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ