Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ, հաղորդում է «Ֆասթ Մեդիա»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Ավագյանի ծառայություններով հետաքրքրված ակումբների շարքում կան Ֆրանսիայի Լիգա 1-ը, Լիգա 2-ը, Հունգարիայի առաջնությունը ներկայացնող թիմեր: Այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում:
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


