Logo

Աղբյուր. Իսրայելի հավաքականն ու իսրայելական ակումբները կարող են հեռացվել միջազգային մրցաշարերից

17:21 / 21.09.2025Ֆուտբոլ
null

Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է Իսրայելի ազգային հավաքականին և իսրայելական ակումբներին հեռացնել միջազգային մրցաշարերից, հաղորդում է Israel Hayom-ը։

Այս հարցի վերաբերյալ քվեարկություն տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։ Սակայն Գերմանիան կարող է վետո դնել արգելքի վրա։ Այդ դեպքում քվեարկությունը կհետաձգվի:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հանձնաժողովը հրապարակել էր զեկույց, որտեղ նշվում էր, որ Իսրայելը Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր կատարում է ցեղասպան գործողություններ։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ կոչ էր արել արգելել Իսրայելին մասնակցել միջազգային մարզական մրցաշարերին Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով։ Իր հերթին, Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ Պասի Լոպեսը հայտարարել էր, որ Իսպանիայի ազգային հավաքականը կարող է հրաժարվել աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելուց, եթե Իսրայելի հավաքականը Մունդիալի ուղեգիր նվաճի:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն սեպտեմբերին հայտարարել էր, որ իսրայելցի մարզիկները չեն հեռացվի մրցաշարերից՝ չնայած Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողություններին, քանի որ երկիրը չի խախտում Օլիմպիական խարտիան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ