Անգլիայի երիտասարդական հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Մըքեթին կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են գերմանական և իտալական մի քանի ակումբներ: Անգլիացու տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու գլխավոր հավակնորդներից է Բերգամոյի «Ատալանտան»:
Գործարքը կարող է արժենալ 20-25 միլիոն ֆունտ: Օրեր առաջ Ջեյմս Մըքեթին Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն: Կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 27 խաղ, որոնցում խփել է 7 գոլ:


