Logo

Աղբյուր. Իվուն բուժզննում է անցել «Ռուբինում»

14:35 / 15.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կտեղափոխվի  Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Կազանի «Ռուբին»:

«Ֆասթ Մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի հաղորդմամբ՝ կողմերը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը, և 23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել ռուսական ակումբում:

Իվուն 2020 թվականի օգոստոսից է խաղում Հայաստանի գավաթակրի կազմում: Մինչև այդ ֆուտբոլիստը խաղացել էր նաև Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ճանաչվել է Fastex ՀՊԼ-ի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի առաջնությունում Իվուն անցկացրել է 134 հանդիպում, դարձել 12 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 450 հազար եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ