Նիդերլանդցի Ջոն վան'տ Սխիպն այլևս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ, հաղորդում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Քիչ առաջ «Կասկադի» սրճարաններից մեկում Ջոն վան'տ Սխիպը, օգնական Աարոն Վինտերն ու վերջինիս կինը գինի էին վայելում: Վերջին անգամ Երևանում: Վան'տ Սխիպն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ»,- գրել է ինսայդերը:
Ավելի վաղ Մելիքսեթյանը գրել էր, որ Եղիշե Մելիքյանն առաջիկա օրերին կհեռանա Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից և մեծ հավանականությամբ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:


