Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուան ցանկանում է առանց միջանկյալ մենամարտի մրցել Թայսոն Ֆյուրիի դեմ, հաղորդում է Brunch Boxing-ը՝ հղում անելով բրիտանացու պրոմոուտեր Էդի Հիրնին:
Ավելի վաղ Riyadh Season-ի կազմակերպիչները բրիտանացի բռնցքամարտիկներին առաջարկել էին մեկական միջանկյալ մենամարտ անցկացնել, իսկ որոշ ժամանակ հետո ռինգում հանդիպել իրար:
Հիշեցնենք, որ նախկին չեմպիոն Ֆյուրին 1 տարի առաջ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, իսկ օրեր առաջ խոսել էր հնարավոր վերադարձի մասին:


