Logo

Աղբյուր. «Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

18:58 / 29.07.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարը» ցանկանում է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը:

Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Ավելի վաղ «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար «Կրասնոդարին» առաջարկել է 12,5 միլիոն եվրո, ֆուտբոլիստը դիտարկում է կարիերայի շարունակության այդ տարբերակը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի համաձայն՝ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ