Logo

Bild. Կոմպանին «Բավարիայում» փայլուն մթնոլորտ է ստեղծել

16:26 / 18.12.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հանդերձարանում փայլուն մթնոլորտ է, հաղորդում է Bild-ը: 

Գերմանական լրատվամիջոցը ծավալուն հոդված է հրապարակել՝ արձանագրելով թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի կատարած փայլուն աշխատանքն ակումբ ժամանելու պահից ի վեր: Կոմպանին ֆուտբոլիստներին հրապարակայնորեն չի քննադատում: Նա հաճախ առանձին ընդունում է ֆուտբոլիստներին իր աշխատասենյակում ու մասնավոր զրույցներում է բարձրաձայնում խնդիրները: 

Կոմպանին հրապարակայնորեն խոսում է միայն դրական թեմաների մասին: Օրինակ՝ բելգիացի մասնագետը թիմին ցույց է տալիս, թե որքան կարևոր է դաշտում մեծ ծավալի աշխատանք կատարել, ինչպես դա անում է Հարի Քեյնը: 

Մարզչին նաև դուր է գալիս Մանուել Նոյերի պահվածքը: Վերջինս միշտ պրոֆեսիոնալիզմ է դրսևորում, երբ մնում է պահեստայինների նստարանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ