Logo

Աղբյուր. Լեբրոն Ջեյմսը վնասվածք ունի

13:57 / 30.11.2025Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը ձախ ոտքի վնասվածք ունի, հաղորդում է Clutch Points-ը:

40-ամյա ամերիկացին նույն կարգի վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը: Ջեյմսը խաղահրապարակից բացակայում էր նաև 2025/26 մրցաշրջանի մեկնարկում, վերադարձել էր նոյեմբերի 19-ին:

Նոր մրցաշրջանում անցկացրած 4 խաղում նա միջինում վաստակել է 16.5 միավոր, գրանցել 5 ռեբաունդ և կատարել 8.3 ասիստ:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ