«Ֆերարիի» մրցարշավորդ Շառլ Լեկլերը մտադիր է վաղաժամ հեռանալ իտալական թիմից, հաղորդում է RMC Motori-ն:
Լեկլերի մենեջեր Նիկոլաս Տոդտը բանակցում է այլ թիմերի ներկայացուցիչների հետ: Իտալիայի Գրան պրիի ժամանակ նա հանդիպել է բրիտանական «Մաքլարենի» ներկայացուցիչներին: Ամռանն էլ մենեջերը բանակցել է «Մերսեդեսի» և «Ասթոն Մարտինի» ներկայացուցիչների հետ:
Լեկլերը մտածում է 2027 թվականին նոր թիմ ունենալու տարբերակի մասին: «Ֆերարիի» հետ նրա պայմանագրի ժամկետը կավարտվի 2029 թվականին:
Ֆորմուլա-1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


