«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին, գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Մերսիսայդյան գրանդը նիդերլանդցի պաշտպանի տեղափոխության հարցում հաջող բանակցում է «Բայերի» հետ։
Անգլիայի նորընծա չեմպիոնը 24-ամյա եզրայինին դիտարկում է` որպես ակումբից հեռացող Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հիմնական փոխարինողի։
«Բայերը» Ֆրիմպոնգի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 35-40 միլիոն եվրո։ Նա ընթացիկ մրցաշրջանի 48 խաղում 5 գոլ է խփել, կատարել 12 ասիստ։


