Logo

Աղբյուր. «Լիվերպուլը» կպատժի Ուգո Էկիտիկեին

17:40 / 25.09.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» կպատժի թիմի հարձակվող Ուգո Էկիտիկեին «Սաութհեմփթոնի» դեմ խաղում հեռացվելու համար, հաղորդում է Daily Mail-ը: 

«Կարմիրները» չեն վճարի ֆրանսիացու երկու շաբաթվա աշխատավարձը:

«Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում (2-1) Էկիտիկեն գոլ խփելուց հետո հանել էր շապիկն ու ստացել երկրորդ դեղինը, ինչից հետո հեռացվել էր դաշտից: 

Խաղից հետո Էկիտիկեի հեռացումը խիստ քննադատության էր ենթարկել նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը՝ այն անվանելով «հիմար քայլ»: 

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ