Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» Մոհամեդ Սալահին փոխարինելու համար դիտարկում է 2 տարբերակ, հայտնում է Football Insider-ը:
Ակումբի սկաուտները հետևում են «Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնի և «Բորնմութի» կազմում տպավորիչ մրցաշրջան անցկացնող Անտուան Սեմենյոյի խաղին:
«Լիվերպուլի» ղեկավարությանը դուր են գալիս այս հարձակվողների խաղաոճերը և ունակությունները: Գորդոնն ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում խփել է 4 գոլ և կատարել 1 ասիստ, իսկ Սեմենյոն 9 մրցավեճում ունի 6 գոլ և 3 գոլային փոխանցում:
Եգիպտոսցի հարձակվող Սալահը 2025/26 մրցաշրջանում դեռևս այնքան արդյունավետ չէ, որքան սպասվում է նրանից: 13 խաղում նա գրանցել է 4 գոլ և 1 ասիստ:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


