«Լիվերպուլը» «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու համար փոխանակում կառաջարկի գերմանական ակումբին, սոցցանցերում գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Լևերկուզենյան ակումբը մտադիր չէ գործարքի հարցում երկար բանակցել ու ցանկանում է հնարավորինս շուտ համաձայնության հասնել «Լիվերպուլի» հետ։
Այդուհանդերձ, մերսիսայդյան գրանդի պաշտոնական առաջարկից է կախված «Բայերի» վերջնական որոշումը։ «Լիվերպուլը» 22-ամյա Վիրցի տեղափոխության համար մտադիր է առաջարկել գումար և որևէ խաղացողի տրանսֆերային իրավունք։
«Բայերն» այժմ դիտարկում է դարպասապահի, կենտրոնական պաշտպանի, հարձակվողի և Վիրցի դիրքում հանդես եկող խաղացողի տարբերակներ։