Logo

Աղբյուր. Լուչանո Սպալետին կգլխավորի Իտալիայի հավաքականը

17:00 / 14.08.2023Ֆուտբոլ
null

Իտալացի մարզիչ Լուչանո Սպալետին կստանձնի Իտալիայի ազգային հավաքականի ղեկը, հաղորդում է լրագրող Ալեսանդրո Ալկիատոն:

Ակնկալվում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նշանակումը պաշտոնապես կհաստատի օգոստոսի 16-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Ռոբերտո Մանչինին: Ֆեդերացիան ընդունել էր դիմումը:

Լուչանո Սպալետիի նախորդ թիմն իտալական «Նապոլին» է, որի հետ 64-ամյա իտալացին անցած մրցաշրջանում նվաճեց Իտալիայի չեմպիոնական տիտղոսը: 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո Սպալետին հայտարարեց մարզչական կարիերայում դադար վերցնելու մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ