Logo

Աղբյուր. Լուքմանը բանակցում է իսպանական գրանդի հետ

12:20 / 12.11.2025Ֆուտբոլ
null

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը բանակցում է «Աթլետիկոյի» հետ՝ հունվարին Մադրիդ տեղափոխվելու համար, հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը:

Նիգերիացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր ձգտում հեռանալ ակումբից, բայց այդ ժամանակ «Ինտերն» ու «Ատալանտան» համաձայնության չհասան: Լուքմանը կոնֆլիկտ ունեցավ ակումբի ղեկավարության հետ, և հիմա էլ ցանկանում է հեռանալ:

«Աթլետիկոն» պատրաստ է վճարել 45-ից 50 միլիոն եվրո և արդեն սկսել է բանակցել 28-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ