Logo

Աղբյուր. «Ման. Յունայթեդից» կարող է հեռանալ ցանկացած ֆուտբոլիստ

16:19 / 26.05.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է, որ ակումբի ոչ մի խաղացող անձեռնմխելի չի լինելու, գրում է Manchester Evening News-ը։

Մանկունիական գրանդը Եվրոպա լիգայի եզրափակիչում պարտվելուց և Անգլիայի Պրեմիեր լիգայում 15-րդ տեղը զբաղեցնելուց հետո 1989/90 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ եվրագավաթային մրցաշարերի ուղեգիր չի նվաճել և մոտ 180 միլիոն ֆունտի վնաս կկրի, ուստի ակումբից կարող է հեռանալ ցանկացած ֆուտբոլիստ։

«Կարմիր սատանաների» կազմից հեռանալու ամենահավանական թեկնածուներն ավարտված մրցաշրջանում վարձավճարով այլ ակումբներում խաղացած ֆուտբոլիստներն են` Ջեյդոն Սանչոն, Մարկուս Ռեշֆորդը, Անտոնին ու Տայրել Մալասիան։

Ակումբի ղեկավարները հույսեր չեն կապում նաև Ռասմուս Հոյլունի ու Ջոշուա Զիրկզեի հետ։ Քոբի Մեյնուն էլ մերժել է «Ման. Յունայթեդի»` պայմանագրի երկարաձգման առաջարկը։

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հրաժեշտ տալ նաև հաճախ վնասվածք ստացող Լյուկ Շոուին ու Մեյսոն Մաունթին։ Լիսանդրո Մարտինեսը փետրվարից ապաքինվում է ծանր վնասվածքից, ինչը գրեթե անհնար է դարձնում արգենտինացի ֆուտբոլիստի հեռանալը։

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտնել է, որ Ալեխանդրո Գառնաչոն կարող է կարիերայի շարունակության այլ տարբերակներ փնտրել։ Արգենտինացու` «Տոտենհեմի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչում (0-1) պահեստայինների նստարանին մնալուց հետո կողմերի հարաբերությունները լարվել են։

Իր ապագան կասկածի տակ է դրել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշը, որը շահավետ առաջարկի դեպքում կհեռանա։ Նախորդ ամռանը նրան ցանկանում էր ձեռք բերել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլին»։

Անդրե Օնանան մտադիր է մնալ «Ման. Յունայթեդում», սակայն Ամորիմը ցանկանում է ավելի հուսալի դարպասապահ ունենալ թիմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ