Իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից, հաղորդում է UFC Roster Watch-ը:
UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոնն ավելի վաղ հանձնել է իր առաջին դոպինգ թեստը թեստավորման խումբ վերադառնալուց հետո։ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հաստատել էր, որ 37-ամյա Քոնորը կարող է մասնակցել Սպիտակ տան մրցաշարին։
Մաքգրեգորը 2021 թվականի հուլիսից հետո օկտագոն դուրս չի եկել: Իռլանդացին ունի 22 հաղթանակ և 6 պարտություն:


