Գոռ Մատինյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ուրարտուից», հաղորդում է «Ֆասթ Մեդիա»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հայաստանի Մ21 հավաքականի դարպասապահը բանակցում է արտասահմանյան մի քանի ակումբների հետ։
21-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուում» է 2024թ. օգոստոսից, 15 խաղից 5-ում դարպասը պահել է անառիկ։ Նա 17 հանդիպման է մասնակցել Հայաստանի երիտասարդական հավաքականում։


