Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կոճի վնասվածք է ստացել «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի 8-րդ տուրի խաղում (3-1), հաղորդում է Marca-ն` հղում անելով DAZN-ի լրագրող Սերխիո Քվիրանտեին:
Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա ավագը կոճի հատվածում կապտուկ ունի, բայց, հավանաբար, կմեկնի ազգային թիմի ճամբար:
Մբապեն «Վիլյառեալի» դեմ տնային խաղում գոլ էր խփել և ասիստ կատարել: «Ռեալը» հաղթել էր 3-1 հաշվով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


