Logo

The Standard. Մբեմոն հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդից»

13:18 / 09.07.2025Ֆուտբոլ
null

«Բրենթֆորդի» հարձակվող Բրայան Մբեմոն աստիճանաբար հիասթափվում է իր՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հարցում առաջընթացի բացակայությունից, տեղեկացնում է The Standard-ը:

Կամերունցի ֆուտբոլիստն ամռան սկզբում հայտնել էր, որ ցանկանում է կարիերան շարունակել «Կարմիր սատանաների» կազմում: Այնուհետև Մբեմոյի ծառայություններով սկսեց հետաքրքրվել նաև «Նյուքասլը»:

«Մանչեսթեր Յունայթեդի» և Մբեմոյի միջև ամսից ավելի տևած բանակցություններն այս պահին կանգ են առել: «Բրենթֆորդը» ցանկանում է գործարքից ստանալ 62,5 միլիոն ֆունտ, բայց դրական պատասխան դեռ չի ստացել:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում 25-ամյա Բրայան Մբեմոն անցկացրել էր 38 հանդիպում, խփել 20 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ