«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆլավիո Ազարոն։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիը որոշել է վերադառնալ «Նյուելս Օլդ Բոյզ»։ Հավանական տեղափոխությունը կարող է կայանալ արդեն այս տարվա դեկտեմբերին, երբ լրանա «Ինտեր Մայամիի» հետ նրա պայմանագրի ժամկետը։
37-ամյա ֆուտբոլիստը բազմիցս նշել է, որ կցանկանար կարիերան ավարտել հարազատ ակումբում։ Մեսին ֆուտբոլային առաջին քայլերն արել է հենց «Նյուելս Օլդ Բոյզում», որի համակարգում եղել է 1995-2000 թվականներին։