Logo

Աղբյուր. Մի քանի թոփ ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպանին

14:18 / 09.07.2025Ֆուտբոլ
null

Բերգամոյի «Ատալանտայի» կիսապաշտպան Մարկո Պալեստրան թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է, հայտնում է ինսայդեր Էքրեմ Քոնուրը:

Իտալացու ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են «Յուվենտուսը», «Աթլետիկոն» և «Մոնակոն»:

19-ամյա Պալեստրան խաղում է պաշտպանության և կիսապաշտպանության աջ եզրում: Ունիվերսալ ֆուտբոլիստը 10 տարեկանից Բերգամոն ներկայացնող ակումբի համակարգում է:

Իտալիայի Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում Մարկո Պալեստրան մասնակցել էր 9 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չէր ընկել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը նաև «Վենեցիայի», «Մոնցայի» ու «Պիզայի» ուշադրության կենտրոնում է, սակայն «Ատալանտան» հակված չէ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը նշված երեք ակումբներից և ոչ մեկին վաճառելուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ