Logo

Աղբյուր․ Մխիթարյանը երկարաձգել է «Ինտերի» հետ պայմանագիրը

14:10 / 30.12.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերն» ու Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել են գործող պայմանագիրը։ Այդ մասին սոցցանցերում գրել է իտալացի լրագրող ու ինսայդեր Նիկոլո Սկիրան։

34-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Մխիթարյանի տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո։ Նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր այս մրցաշրջանի վերջում:

Հիշեցնենք, որ կարիերայում 11-րդ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականի ամռանը «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում անցկացրել է 73 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ