![Աղբյուր. Նեյմարը խնջույքի համար ստորգետնյա գիշերային ակումբ է կառուցել իր տանը Նեյմար](https://www.vnews.am/uploads/uploads/2021/12/%D4%B1%D5%B2%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80.-%D5%86%D5%A5%D5%B5%D5%B4%D5%A1%D6%80%D5%A8-%D5%AD%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B5%D6%84%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%80%D5%A3%D5%A5%D5%BF%D5%B6%D5%B5%D5%A1-%D5%A3%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2-%D5%A7-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%A5%D5%AC-%D5%AB%D6%80-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8.jpg)
ՊՍԺ-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն Ամանորին ընդառաջ խնջույք է կազմակերպել Բրազիլիայում գտնվող իր առանձնատանը:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ խնջույքն ավելի հաճելի դարձնելու համար ֆուտբոլիստն իր առանձնատանը նույնիսկ ստորգետնյա գիշերային ակումբ է կառուցել:
Նշվում է, որ այս օրերին երաժիշտներն այնտեղ սարքավորումներ են տեղադրում, փորձեր անում:
Հիշեցնենք, որ Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից: