Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոայի» պորտուգալացի կիսապաշտպան Մարտիմ Մայան կարիերան կշարունակի «Փյունիկում»: Այդ մասին հայտնել է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Ըստ աղբյուրի՝ մեծ հավանականությամբ «Փյունիկին» կմիանան նաև Դոնալդ Կոդիան, Սանի Բուհարին և Գաբա Ջոսուեն։
«Արարատ-Արմենիայից» հեռացած Ալեմաոն ևս կարիերան կշարունակի «Փյունիկում»: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են եղել նաև «Ուրարտուն» և «Նոան», սակայն պաշտպանը համաձայնության է հասել Հայաստանի նորընծա չեմպիոն հետ:
Պորտուգալացի պաշտպան Գոնսալու Սիլվան կհամալրի «Նոայի» կազմը: 33-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի Բարձրագույն խմբի առաջնությունում 174 խաղ է անցկացրել, ևս 136 հանդիպում՝ Երկրորդ լիգայում: Սիլվան ավարտված մրցաշրջանում «Ֆարենսեի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 33 խաղի և խփել 1 գոլ:
Լատվիական «Ռիգայի» գլխավոր մարզիչ Սիմո Վալակարին օրերս Երևանում էր և բանակցում էր «Նոայի» հետ, սակայն ֆինն մասնագետը չի գլխավորի հայկական ակումբը։