«Նյուքասլը» բարելավված պայմաններով ևս մեկ առաջարկ է կատարել «Լայպցիգին»՝ հարձակվող Բենյամին Շեշկոյի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, հայտնում է Sky Sports-ի լրագրող Քեյթ Դոունին:
Անգլիական ակումբը պատրաստ է «Լայպցիգին» վճարել 80 միլիոն եվրո, ընդ որում՝ նախապես: Այդ քայլով «Նյուքասլը» ցանկանում է ցույց տալ Շեշկոյին ձեռք բերելու վերաբերյալ իր հաստատականությունը: «Կաչաղակները» ևս 10 միլիոն եվրո պատրաստ են վճարել հետագայում՝ որպես բոնուս:
Ավելի վաղ «Նյուքասլը» գերմանական ակումբին առաջարկել էր 75 միլիոն եվրո, ևս 5 միլիոն՝ որպես հավելավճար, սակայն «Ցլերը» մերժել էին այդ առաջարկը: Շեշկոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը դեռևս պաշտոնական առաջարկ չի կատարել:


