Logo

Աղբյուր. Օլիսեի՝ «Բավարիայում» մնալը պայմանավորված է Սալահի ապագայով

18:05 / 08.10.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» ու թիմի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեի միջև պայմանագրի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է Մոհամեդ Սալահի ապագայով, գրում է Rousing the Kop-ի լրագրող Գրեմ Բեյլին:

Սալահը կարող է հեռանալ «Լիվերպուլից» նախատեսվածից շուտ: Եգիպտոսցու պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականին, բայց նա կարող է հեռանալ արդեն հաջորդ ամռանը, և դա ուղիղ ազդեցություն կունենա «Բավարիայի» ու Օլիսեի բանակցությունների վրա:

«Լիվերպուլը» Սալահին փոխարինելու իդեալական տարբերակ է համարում հենց Մայքլ Օլիսեին: Ֆրանսիացին էլ դեմ չէ Պրեմիեր լիգա վերադառնալուն:

Պրեմիեր լիգայի և Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ